▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը Նոր տարվա առթիվ կես կգ յուղ է բաժանել

Նոր տարի, Կաղանդ. Սուրբ ծնունդ փրկչի... Ուրախության օրեր են ժողովրդի համար։ Եվ, իրոք, ժողովուրդը խմում է և փողոցների պատերի տակ փսխում։

Փսխում է, որովհետև գինին մսի վրա չի խմում, այլ թթու դրած կաղամբի, բիբարի և մասամբ նորին։ Պետությունը Նոր տարվա առթիվ բնակչության հերթունակ մասին կեսական կիլո յուղ է բաց թողել, որը, իհարկե, շատ քիչ է մի շաբաթ ուրախանալու համար։ Բայց լավ է քիչ, քան երբեք։ Գեթ տարին մի անգամ ժողովուրդը բերանը բանալու և անճոռնի ձայներ հանելու է։

Եվ, ըստ իս, ոչ թե մեկ, այլ ցանկալի էր, որ երկիրը մի փոքր ավելի արագ պտտեր արեգակի շուրջը, և մեկի փոխարեն տարեկան երկու անգամ Նոր տարի ունենայինք։

Պայմանով, սակայն, որ պետությունը կես կիլոյի փոխարեն մեկ կիլո յուղ բաց թողներ ժողովրդին...


Լեռ Կամսար, 1953թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more