▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը հանցագործություն է կատարում՝ բնակչությանն աստիճանաբար սովածացնելով

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վերջին օրերի թանկացումներն անբնական է համարում:

«Բոլոր երկրներում էլ թանկացում կա, բայց եկամուտներն ու աշխատավարձերն էլ են աճում ու քաղաքացիները չեն զգում թանկացումը: Իսկ մեզ մոտ չկա նման բան և սարսափելին այն է, որ հաջորդ տարի նույնպես նույն վիճակն է լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պողոսյանը:

ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի կարծիքով էլ՝ պետությունը հանցագործություն է կատարում.

«ՀՀ -ում խայտառակ շուկայական, բազարային տնտեսություն է, որտեղ ազատ գործող տնտեսական սուբյեկտները պետության հետ համաձայնության են գալիս ու գներն արհեստականորեն թանկացնում են՝ անկախ ինքնարժեքից, դա ուղղակի հանցագործություն է նշանակում: 20 տոկոսն, ի դեպ,  որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե է գանձվում: Եվ հարկերի աճի համար բնակչությանն աստիճանաբար սովածացնելը խայտառակ տնտեսական քաղաքականություն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more