▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետության ընտրությունը չի կարող լինել պատանեկությունից կասկածելի ենթամշակույթներին «տուշ» տվող կասկածելի մեկը՝ պետության լեզվի բռնաբարումով․․․

Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Թաթան կարող է լինել յուրաքանչյուր անձի անձնական տոնի ընտրությունը։

Թաթան չի կարող լինել պետության տոնի պետության ընտրությունը պետության գլխավոր հրապարակում։

Պետության ընտրությունը ուղերձ է՝ ուղերձ իր հանրությանը, ուղերձ իր մտքի, գաղափարի մասին, ուղերձ իր ուղու ու իր ընթացքի մասին։

Առավել ևս պետության ընտրությունը չի կարող լինել պատանեկությունից կասկածելի ենթամշակույթներին «տուշ» տվող կասկածելի մեկը՝ պետության լեզվի բռնաբարումով։

Էս տրամաբանության մեջ՝ 70-ականներին Էրեբունի-Երևանին հրապարակում պետք է երգեր Տոտիկը, լավագույն դեպքում՝ Ալիկ Գյունաշյանը, բայց դա անհնար էր, սիրելիներս։

Ի՜նչ կոգնիտիվ դիսոնանսի՝ ասել է թե իմացական աններդաշնակության մեջ է ապրում Արարատի, Մաշտոցի նկարի, Նարեկացու, Խորենացու, Քուչակի, նույնիսկ՝ Ագաթանգեղոսի համար «դոշ տվող» հանրույթը։

Բարի լույս անձրևով մաքրված Երևանս, բարի լույս իմ բարի քաղաք»։

Դիտեք նաև՝ ««Հորս արև»-ով երկիր պահող ազգին արդեն հաղթել են ու կվերացնեն, եթե...»․ Միքայել Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more