▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական շահերը վեր են կուսակցական շահերից. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր լինելով, չի հավատում, որ անհրաժեշտ է այլ երկրների պատգամավորների առջեւ բարձրացնել ներքաղաքական խնդիրները:

Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Այնուհետեւ Շարմազանովը մեջբերեց Մեծ Բրիտանիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլին:

«Ես անողոք քննադատում եմ իմ երկրի ղեկավարությանը իմ երկրում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը դրա սահմաններից դուրս: Իմ երկրի կառավարությունը իմ երկրի կառավարությունն է:Փաշինյանի կառավարությանը, հնարավոր է, ես քննադատեմ այստեղ, սկակայն Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, եւ արտերկում ես պետք է պաշտպանեմ թե՛ իր կառավարությանը, թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանի շահերը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ ինքը ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առաջին հերթին, իր երկրի պետական շահերը պաշտպանելու համար` ընդ որում, նշելով, որ յուրաքանչյուրը պետք է հանդես գա նաեւ միջազգային հարթակներում: Նա վստահություն հայտնեց, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է տարանջատել անձնական եւ կուսակցական շահերը պետականից:

«Կուսակցական գործունեության համար կան ներքին քաղաքական պայքարի տեղ եւ մեթոդներ, սակայն ոչ երբեք՝ միջազգային համաժողովների շրջանակներում», - եզրափակեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more