▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի 31.12.2025 դրությամբ․․․

Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի 31.12.2025 դրությամբ․․․Հովհաննես Ավետիսյան

«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը դարձավ 14 միլիարդ 531 միլիոն դոլար: Կասես՝ ի՞նձ ինչ, պետության պարտքն ա, հո իմը չի: Բա մեզ բոլորիս են հարկում, որ կարողանան էդ վարկերը սպասարկեն»,- ֆեյբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը: Նա նաև ընդգծել է. «2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ շուրջ 1 միլիարդ 700 միլիոն դոլարով պարտքը մեծացել է: Մեզ նման փոքր պետության համար սրանք լուրջ թվեր են: Այս կառավարությունը բավարար չափով կամ ընդհանրապես հաշվետվողական չէ, թե ինչ են անում այդ փողերը: Փաշինյանը այդ փողերը հիմնականում, իմ համոզմամբ, ծախսում է իր իշխանությունը ամրացնելու, պահելու վրա, բայց ոչ՝ ՀՀ-ն զարգացնելու և ուժեղացնելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more