Վալերի Պերմյակովի հրամանատարն ու ծառայակիցները խուսափեցին դատարան ներկայանալ: Նրանց բերման ենթարկել հայկական կողմը չի կարող` օրենքը թույլ չի տալիս: Չնայած պաշտպանական կողմի ու ամբաստանյալի առարկություններին, դատարանը բավարարել է պետմեղադրողի միջնորդությունն ու հրապարակվել են Նիկիշինի, Տառասովի եւ Մայլցեւի նախաքննական ցուցմունքները: Նիկիշինի ներկայությունը դատարանում հնարավորություն կտար որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, այնուամենայնիվ, մեղադրող կողմը ստիպված է եղել լսել Պերմյակովի հրամանատարի մակերեսային և իրականում գրեթե ոչինչ չասող ցուցմունքները:
ՑԱՅԳ-ի տեսանյութը