▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովը մտածել էր, որ ողջ ընտանիքը կոտորելու է հետո՞ ջուր խմի, թե՞ ջուր էր խմելու՝ հետո կոտորեր

Ինձ չի լքում այն հարցը, թե եթե այս երիտասարդ տղան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը ոչնչացրել է վախից, որ կարող են մատնել իր դասալքությունը, ինչպե՞ս է նա գնացել այդ տուն, ինչպես ինքն է ասում, ջուր խմելու: Նախապես չգիտե՞ր, որ ջուր խմելու համար որևէ տուն մտնելու դեպքում միշտ մարդ/մարդկանց հանդիպելու հավանականություն կար, այն էլ՝ ոչ աշխատանքային ժամի:

Ի՞նչ է, նախապես մտածել էր, որ ողջ ընտանիքը կոտորելու է՝ հետո՞ ջուր խմի, թե՞ ջուր էր խմելու՝ հետո կոտորեր: Թե՞ համոզված էր, որ իրեն անծանոթ բնակարանում մթության մեջ աննկատ գտնելու է ջրի տեղը, խմելու է ու սուսիկ-փուսիկ հեռանա, բայց...

Հրանուշ  Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more