▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հեռավար է մասնակցում բյուջետային քննարկումներին, անդրադարձավ Դավիթ Անանյանի հրաժարականին․ «Բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ու քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն, և հուսով ենք՝ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան ու ընդգրկուն կդառնան»։

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more