▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուններ Թուրքիայում հայամետ կուսակցության հանրահավաքի ժամանակ. կան զոհեր

 

 Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում դարձյալ երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ. տեղեկացնում է Milliyet-ը:
Ներքին գործերի նախարարության հայտնած տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 316 մարդ և մահացել 2-ը, սակայն զոհերի թիվը շարունակում է աճել:
Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը: Նա կատարվածը սադրանք է անվանել և խնդրել է հանգստություն պահպանել:
Նշենք, որ սույն կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու տարբեր հարցերում աջակցել հայերին: Վերջին շրջանում Թուզլայի հայկական որբանոցի աչնչացման դեմ պայքարում ևս մեծ աջակցություն է ցուցաբերել: 
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան վաղը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության նախընտրական երթի ժամանակ, որոնց հետևանքով, ըստ Russia Today-ի վերջին տվյալներով, կա առնվազն 2 զոհ և 153 վիրավոր, և այդ թիվը շարունակում է աճել:
Ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Պայթյուններից հետո առաջացած խուճապի ֆոնին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:
Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կատարվածը սադրանք է անվանել և խնդրել է հանգստություն պահպանել:
Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է իր քրդամետ և հայամետ դիրքորոշումներով: Նախօրեին կուսակցության փոխնախագահը խոստացել էր հաջողության դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Նախնական գնահատմամբ կուսակցությունը ընտրություններին կարող է ստանալ ձայների 27 տոկոսը: Իշխող կուսակցության համար կանխատեսվել է ձայների 41 տոկոս:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հունիսի 7-ին:

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության հանրահավաքի ժամանակ, որոնց հետևանքով, ըստ Milliyet-ի վերջին տվյալների, մահացել է  2 և  վիրավորվել ավելի քան 316 մարդ  և այդ թիվը շարունակում է աճել:

Ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Պայթյուններից հետո առաջացած խուճապի ֆոնին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:
Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կատարվածը սադրանք է անվանել և խնդրել է հանգստություն պահպանել:
Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է իր քրդամետ և հայամետ դիրքորոշումներով: Նախօրեին կուսակցության փոխնախագահը խոստացել էր հաջողության դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Վերջին շրջանում Թուզլայի հայկական որբանոցի աչնչացման դեմ պայքարում ևս մեծ աջակցություն է ցուցաբերել:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հունիսի 7-ին:

 

 

HDP'nin Diyarbakir mitinginde patlama

 

HDP'nin Diyarbakir mitinginde patlama

HDP'nin Diyarbakir mitinginde patlama

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more