▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանավորվել ենք, որ իմ հագուստը որքան հնարավոր է փակ է լինելու. Ալինա Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Ապրիլի 5-ից «ATV» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ Ստեղծագործական կազմը խոստանում է ավելի վայրենի կատակերգություն՝ զավեշտալի նոր իրավիճակներով։

Նոր եթերաշրջանում սիթքոմում հանդես կգա նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ով ներկայանալու է որպես ցեղապետի կին։ Դերասանուհին նշել է, որ շատ է սիրում «Քարե դարդը», քանի որ այն պոզիտիվ, ուրախ սիթքոմ է։

«Հերոսուհիս մի քիչ մոտ է Էդիտայի կերպարին, քանի որ նրա պես հաշվենկատ, խորամանկ կին է։ Իմ միակ նախապայմանը եղել է հագուստի հետ կապված, պայմանավորվել ենք, որ իմ հագուստը որքան հնարավոր է փակ է լինելու։ Ուզում էի, որ որովայնի ու մեջքի հատվածները փակ լինեն»,- կայքի հետ զրույցում ասել է դերասանուհին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more