▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավել Մանուկյանը մինչ օրս ոչինչ չի կերել

«Երեկ Պավել Մանուկյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց կալանավորումը և տեղափոխվեց  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ավելի վաղ տեղափոխվել էր Արամը: Նրանք տեղաշարժվելու որևէ հնարավորություն չունեն, գամված են ակողնուն: Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք, որն այս օրերին պետք է կատարվի: Արամ Մանուկյանը նույնպես վիրահատության պետք է ենթարկվի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով ներկայացնում է ՝ Պավել և Արամ Մանուկյանների շահերը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Էրեբունի ԲԿ-ից շուրջօրյա հերթապահություն է սահմանվել.

«Նրանք պետք է բուժումը հենց այնտեղ շարունակեին, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պայմաններ չկան: Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել ու մինչ օրս ոչինչ չի կերել, նա բազմիցս է հայտարարել, որ եթե ժողովուրդս մեկ կաթիլ արյուն թափի, մինչև վերջ այսպես եմ վարվելու ու պայքարս այսպես եմ շարունակելու,-նշեց փաստաբանը:

Նրա հաղորդմամբ՝ պաշտպանյալների նկատմամբ առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով՝ շենք, շինություններ գրավելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հետ կապված:

«Առաջիկայում կբողոքարկեն կալանքի որոշումները, դրանք ոչ օրինական են, քանի որ դատարանը նշում է, թե նրանք կարող են խոչընդոտել նախաքննությանը կամ փախուստի դիմեն:Սա անտրամաբանական է, աբսուրդ: Երեկ Պավել Մանուկյանին պատգարակով են տեղափոխել դատարան ու ամբողջ ընթացքում բժիշկները հսկում էին»,-տեղեկացրեց Ինեսա Պետրոսյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին, ով վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ Էրեբունու ՊՊԾ-ն գրավելու ժամանակ, Ինեսա Պետրոսյանը նշեց, որ նա բավական լուրջ առողջական խնդիրներ ունի.երիկամը հեռացրել են, աղիքը կարճացված է, նա այժմ Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more