▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ ենք հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը. Վարուժան Ավետիսյան

1in.am-ը գրում է.

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ կայքի հետ զրույցում փոխանցել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Նա փոխանցեց, որ բժիշկները իրենց լավ են զգում, իրենց մասնագիտական պարտքն են կատարում:

Հարցին՝ ինչո՞ւ թույլ չի տրվում, որ վիրավորները գնդից դուրս՝ հիվանդանացում բուժում ստանան, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ Պավլիկ Մանուկյանը հենց դա էլ փորձել է անել, սակայն հենց վիրավորին հանձնելիս նրա վրա կրակել են, և խախտվել է պայմանավորվածությունը. իրենք պատրաստ են այստեղ մնալ, բայց չհանձնվել ԱԱԾ-ին:

«Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more