▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական իրադարձություն Վատիկանում

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից այսօր առաջին անգամ մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Սա, անշուշտ, պատմական իրադարձություն է, որը նոր մակարդակի վրա է բարձրացնում Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Ընդ որում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը։ Այս ելույթի իրավա-քաղաքական նշանակությունը դեռ պետք է արժևորվի՝ հաշվի առնելով Կոթոլիկ եկեղեցու ու նրա հովվապետի մեծ հեղինակությունը, համաշխարհաին գործընթացում նրանց մեծ դերակատարությունը:
Կաթողիկե եկեղեցու կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Սա էլ, իր հերթին, արժևորումն է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությանը, նրա քաղաքակրթական ընտրությանը:
Անշուշտ, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից այսօր մատուցված պատարագը կարևոր ու առանցքային դրվագներից մեկն էր Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում:
Ինչքան էլ տարբեր հարցերում ընդդիմանամ Հայաստանի իշխանության քաղաքականությանը՝ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ սա հնարավոր դարձավ նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի արդյունքում: Մնում է հուսալ, որ սա ոչ թե էպիզոդիկ հաջողություն է՝ զգացմունքային պոռթկումի դրսևորումով, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակայնության ու հետևողականության դրսևորում:

Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more