▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատճառը անհայտ է. Զախարովան՝ ռուսաստանցի ռազմական թղթակցի` Հայաստան մուտքի արգելքի մասին 

Պատճառը անհայտ է. Զախարովան՝ ռուսաստանցի ռազմական թղթակցի` Հայաստան մուտքի արգելքի մասին 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի ղեկավարությունը իշխանության է եկել խոսքի ազատության և բազմակարծության համար պայքարի ալիքի վրա, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է անում:

«Տեղեկություններ չկան այն մասին, թե երբ է լրանալու արգելքի ժամկետը, արդյոք Դմիտրի Սելեզնյովը մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, կամ ինչպես կարող է նա ակնկալել արգելքի վերացում: Մենք դեսպանատնից տեղեկություններ ենք խնդրել այս որոշման պատճառների վերաբերյալ»,–ասաց նա:

Դիտեք նաև՝

Հայաստանին գրեթե բացահայտորեն խրախուսում են հետևել Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին՝ եվրաինտեգրման երկու հակագովազդի. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին ժամանակներս թափ է հավաքում։

«ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում՝ դրամաշնորհների, քաղաքական ճնշման և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով` պարտադրելով նեոլիբերալ քաղաքականություն և ձգտելով խթանել ռուսաֆոբ տրամադրությունները հասարակության մեջ»։

***

Ռուսաստանի գործարար շահերի պաշտպանությունը արտասահմանում մնում է առաջնահերթություն. Զախարովան` «Տաշիր կապիտալի» ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու մասին 

«Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՀՀ–ն և ՌԴ–ն միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Նա հիշեցրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀԷՑ–ն առաջատար է եղել ՀՀ էներգետիկ շուկայում։ Ընկերությունը 200,000 քաղաքացու աշխատատեղ է ապահովել և կանոնավոր կերպով վճարել է հարկերը։ 2017-2023 թվականներին ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման վրա ծախսել է մոտ 700 միլիոն դոլար։ Զախարովան հույս ունի, որ ՀՀ կառավարության կողմից նշանակված կառավարիչները կառաջարկեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, բայց դատել կարելի է միայն կոնկրետ գործերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more