▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի հայր լինելը՝ «գողական ստատուս»

Այսօր կայքերից մեկը տեղեկություն էր ստացել, որ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորը ձերբակալել են: Տեղեկության համաձայն Պետոյանի հայրը հանցավոր համաձայնության գալով զինվորական զորամասերից մեկի աշխատակցի հետ, մեծ քանակությամբ բենզին է յուրացրել:

Թուրինջ Պետոյանը մեկնաբանելով այս տեղեկությունն ասել է. «Էս կյանքում ով կարա՞ ինձի ձերբակալի, ինչի՞ ձերբակալի»:

Հետաքրքիր է ինչով են սրանց նմանները վեր վեր թռնում: Այնպես է խոսում կարծես ծովը ծնկներից է: Մեկը լինի հարցնի՝ էտ ի՞նչ հույսով ես մեծ-մեծ խոսում, ինչի՞ ես վստահ, որ անպարտելի Սասունցի Դավիթն ես: Պրակտիկան ցույց է տվել, որ էտ «ո՞վ կարա ինձ...»-երն ամենաարագն են սայթաքել:

Հ.Գ. Սրանց նմանները գոնե իրենց համար, հոգու խորքում պետք է հասկանան, որ պատգամավորի հայր լինելը դա բեսպրեդելի «գրին քարտ» չի:

Ալիսա Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more