Tert.am-ը գրում է. The Independent-ը անդրադարձել է Արգենտինայի խորհրդարանում` Ազգային կոնգրեսում, գրանցված հետաքրքրական «ընդմիջմանը»: Այնտեղ հենց նիստի ժամանակ պատգամավորներից Վիկտորյա Դոնդա Պերեսը կրծքով կերակրել է իր մանկանը: Այժմ այդ լուսանկարը տարածվել է սոցցանցերում` նոր թափով քննարկում առաջացնելով Արևմուտքի համար 2015-ի ամենաթեժ խնդիրներից մեկի` հրապարակայնորեն կրծքով կերակրելու խնդրի շուրջ:
Սոցցանցերում նույնիսկ նոր բառ էր հայտնվել` «կրծքասելֆի» (brelfie), որի միջոցով կանանց խրախուսվում էր հրապարակավ կրծքով կերակրել երեխային և նկարել ու տարածել դա:
Դրան զուգահեռ մի շարք երկրներում անվտանգության աշխատակիցները կոպիտ վերաբերմունք էին ցուցաբերել հասարակական վայրերում կուրծք տվող կանանց:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում