▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը` իր ու Քիմ Քարդաշյանի հարաբերությունների մասին. hraparak.am

hraparak.am գրում է. Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով ընթրել էր Քիմ Քարդաշյանի հետ Հայաստանում, ամերիակահայ հեռուստաաստղի հետ կապը չի պահպանում։ Նա չի էլ կարոտում Քիմին։ Լրագրողների հետ զրույցում այսօր նա, սակայն, չբացառեց հետագայում նրա հետ նոր հանդիպումը, քանզի այն ժամանակ հրավիրել են, խոստացել է, որ ապագայում նորից կարող է գալ Հայաստան։ Իսկ թե ապագայում հատկապես երբ, պատգամավորը դժվարացավ ասել։

Հարցին՝ միգուցե կազմակերպեն, որ երկրորդ երեխային, ում այս պահին սպասում է երիտասարդ աստղային մայրիկը, Հայաստանու՞մ ծննդաբերի, պարոն Մարտիրոսյանը համարեց, որ լավ միտք է․ «Միգուցե, միգուցե, լավ գաղափար է»։

Դիտարկմանը, թե ասում են՝ Հայաստան այցի արդյունքն էր այդ երկրորդ երեխայի ի հայտ գալը, քանզի այստեղի օդը, կարծես թե, լավ է ազդել Քիմի վրա, Մարտիրոսյանը դժվարացավ այդ առումով որևէ բան ասել՝ նշելով, որ ինչից տեղյակ չէ, չի կարող կարծիք հայտնել։ Նա, սակայն, վստահեցրեց, որ անձամբ ինքը դերակատարում չունի նրա երկրորդ՝ դեռ չծնված երեխայի հարցում։ «Բացարձակ»,-ասաց նա։

Իսկ ի՞նչ օգուտ տվեց Քարդաշյանի այցը Հայաստանին, Մարտիրոսյանն ասաց․ «Դե, կարծում եմ, բոլորը ընդունեցին, որ PR-ի առումով, Հայաստանը ներկայացնելու առումով համաշխարհային ամսագրերի, լրատվական միջոցների առաջին էջերին հայտնվելու առումով այդ այցը շատ մեծ նշանակություն ունեցավ, դա փաստ է»։
Մարտիրոսյանը կրկին վստահեցրեց, որ «զրո կոպեկ» է արժեցել իր վրա Քարդաշյանի հետ իր ընթրիքը։

 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more