Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինչպես 90-ականներին՝ կամուֆլյաժավորները, մորուքավորները, թվանքավորներն են շատացել: Դե′ այն տեսակն էլի, որ միշտ երևում է, նկարվում, ցուցադրում իրեն, բայց իրականում չկա…
Իրական կռվողը՝ զիվորը, իսկական երկրապահը, կամավորը, զինվորական ծառայողը սուսուփուս իր պարտքն է կատարում, նա նկարվելու, ֆոտոսեսիաների, սոցիալական ցանցերում, տեսախցիկների առաջ գովազդվելու կարիք չունի: Իսկ նրանք, որոնք գովազդվում են, մայրաքաղաքային <<հերոսի>>, ասֆալտի թվանքավորի կերպար են ընդունել, ավելի ճիշտ կլինի սսկվեն ու իրենց բուն պարտականություններն ազնվորեն կատարեն, դրանով ավելի մեծ գործ արած կլինեն…
Աստված տա այս կռիվն անկորուստ, առանց զոհերի բարով-խերով ավարտվի, տեսեք սնկի, տարականի նման՝ ինչպես այն ժամանակ, ինչքան տականք են պատերազմի մասնակցի կարգավիճակ ստանալու, իրենց նման տականքների թեթև ձեռքով… Լկտի, անամոթաբար, աներեսի նման՝ իրենց շուստրիի, կյանքը <<ճիշտ>> հասկացող տղու տեղ դնելով…