▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է». Քրիստինե Վարդանյան

«Մենք ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում: Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, դա իշխող կուսակցություն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է»,- Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Հայաստանում կա մի հատ կուսակցություն, ով ասում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ: Եթե պատերազմ է մեր վրա որևէ մեկը բերում, այ սենց հայտարարություններն են բերում: Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա, ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, այդ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Էրդողան եռագլուխ դևն է»,–հավելել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more