▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը վարվելու է մինչեւ զրոյական տարբերակի, եւ որեւէ ինքնավարություն չի լինի.Կասպարով

news.am-ը գրում է.Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, այն տարվելու է «մինչեւ զրոյական տարբերակի»: Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է Գարրի Կասպարովը:

Ընդդիմադիր գրոսմայստերը հայտարարել է, թե հանդես է գալիս պատերազմի դեմ. «Պատերազմին դեմ եմ, քանի որ պատերազմն ունի իր տրամաբանությունը, որ տարբերվում է մնացած ամեն ինչից: Տվյալ դեպքում ես չեմ հավատում, որ այն լոկալ եւ սահմանափակ պատերազմ է լինելու: Պատերազմը վարվելու է մինչեւ զրոյական տարբերակի, եւ որեւէ ինքնավարություն չի լինի: Կան բաներ, որ չեն հաղթահարվում ռազմական գործողություններով, թափված արյունը միայն հեռացնում է խնդրի լուծումը»,- հայտարարել է Կասպարովը:

Ըստ Կասպարովի, հակամարտությունն օգտագործվում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից «իրենց դիրքերի ամրապնդման եւ հարստացման համար»: «Կարծում եմ` Հեյդար Ալիեւի վերջին կտակը եղել է` սպառնա պատերազմով, բայց մի պատերազմիր: Եւ նա չի պատերազմելու»,- նկատել է Կասպարովը եւ հավելել, որ ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է թե Բաքվին, թե Երեւանին» «Երեւանում էլ իշխանության ղեկին են նրանք, ովքեր վերեւում են հայտնվել պատերազմի շնորհիվ, եւ ցանկանում են պահել իշխանությունը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more