▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ «Էս ընտրապայքարը սկսե՞լ է» մակագրությամբ տեսանյութին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալն է գրել՝ կարծես թե արձագանքելով Արա Պապյանի հարցադրմանը, որը տեսանյութ էր տարածել՝  Հայկ Մարությանի մասնակցությամբ՝ «Էս ընտրապայքարը սկսե՞լ  է» մակագրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Տարիներ շարունակ մոլորությունը կա, թե իբր մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, քարոզչություն չի կարելի: Ցավոք այս մոլորությամբ են առաջնորդվում նաև օրենսդիրի մի շարք անդամներ, մարդիկ, ովքեր ժամանակին կողմ են քվեարկել գործող ԸՕ-ին:
     Ընտրական օրենսգիրքը չի արգելում մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզչություն իրականացնել: ԸՕ-ն ընդամենը պահանջում է, որպեսզի քարոզարշավի ընթացքում, օգտագորշված քարոզչանյութերի տպագրությունը և քարոզչական մնացած ծախսերը հիմնադրամով արտացոլված լինեն: Այսինքն, գրանցվելուց և հիմնադրամ բացելուց հետո, մասնակիցը կարող է պայմանագիր կնքել, նյութերը տպագրել ու սկսել իր քարոզարշավը: Իսկ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո կարող է օգտվել նաև հանրային ռեսուրսներից, հեռուստաեթեր, անվճար դահլիճներ և այսպես շարունակ:
     ՀՀ ԸՕ հոդված 19 կետ 1

1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:-մեջբերման ավարտ:

Հատուկ ուշադրություն եմ հրավիրում երկրորդ պարբերության վրա»,-գրել է Վահագն Հովակիմյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more