▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան եք տալու

Հոկտեմբերի 13-ը աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրն է (International Day for Natural Disaster Reduction), որը  նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունած  բանաձևի համաձայն:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը խորհուրդ է տալիս մտածել ռիսկերի նվազեցման մասին.

«Աղետները բնորոշ են բոլոր երկրներին, սակայն  մարդիկ մի փոքր աչալուրջ պետք է լինեն: Տեսեք, թե Երևանի կենտրոնում ինչ է կատարվում: Բոլորը ձգտում են Կենտրոնում  շինարարությամբ զբաղվել»,-նկատեց Մովսես Պողոսյանը:

Մեր այն հարցին, կառուցված շենքերը կարո՞ղ են դիմակայել 7-8 բալանոց երկրաշարժերին, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրենը պատասխանեց.

«Շինարարական չափանիշները Հայաստանում բարձր են, այլ բան է, որ գողանում են շինանյութը»:

Անդրադառնալով Գետառին, որը մասնագետների փաստմամբ՝ ամեն րոպե կարող է վարարել, Մովսես Պողոսյանը նկատեց.

«Պետք է չխաղալ բնության հետ, քանի որ վերջում պատասխան եք տալու: Եղանակի փոփոխությունը բերում է ռիսկերի աճման: Գուցե գա ժամանակ, որ ոչ թե 3, այլ 30 օր անձրև գա միաժամանակ: Թեկուզ և փակ է Գետառը,ամեն դեպքում պետք է հաշվառվեն ռիսկերը: Եվ, գուցե գա մի ժամանակ, որ կբացեն այն»:

Անի Կարապետյան

Գնալով աճում է երկրաշարժների, ջրհեղեղների, երաշտների հետևանքով տուժածների թիվը:Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more