Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 11:51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի (վարորդը` 1966 թ. ծնված Տ.Ս.) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի (վարորդը` 1988 թ. ծնված Վ.Հ.) ավտոմեքենաները, այնուհետև «Օպել Աստրա»-ն հարվածել է կանգառում կանգնած քաղաքացու` 1990 թվականին ծնված Ք.Հ.-ին: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը նրան տեղափոխել են «Մալաթիա» ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: