hraparak.am-ը գրում է. Մեր պաշտոնյաները որ խոսում են, ոչ թե նրանց խոսքի իմաստը փորձեք հասկանալ, այլ նայեք նրանց արտասանական օրգանի շուրջ ծավալվող կամ սփռվող գունեղ պատկերներին:
Նայեք այս տեսանյութը, որտեղ Հաղթանակի օրվա առթիվ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանություն է տալիս ու փորձեք հասկանալ Հերմինե Նաղդալյանի ասած խոսքի ու ծաղրական ժպիտի միջև եղած կապը:
Տեսեք ինչ խորհուրդ է տալիս /հավանաբար լրագրողներին/ . - Երբ պատերազմ են գնացել, պայքարել, իրենց առողջությունը, կյանքն են դրել, նրանք չեն մտածել իրենց փորի մասին, դուք էլ աշխատեք, առաջարկում եմ, ձեր փորի մասին մի մտածեք: Ուշադրություն դարձրեք:
Երբ Հերմինեն «փորի մասին չմտածելու առաջարկ է անում», «անուշիկ ժպտում է»՝ մոտավորապես այս իմաստով. հասկանում եմ, նման բան ասելը ծիծաղելի է ու իմ ծիծաղն էլ է գալիս, բայց ի պաշտոնե պիտի ասեմ: Lրագրողն էլ, բնական է, հարց է տալիս՝ պաշտոնյաները չե՞ն մտածում իրենց փորի մասին:
Ափսոս, որ տիկինը շտապում էր ու չհասցրեց իրազեկել, որ պաշտոնյաներինը ոչ թե փոր, այլ հոր է…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութն` araratnews.am-ի