Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչություն Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։
Ոստիկանությունից չեն մեկնաբանում, թե ինչով է պայմանավորված այս ազատումը:
Հիշեցնենք, որ երեկ էլ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը:
Իսկ այսօր աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանը: