hraparak.am-ը գրում է՝ «Երեկ Երանոսյանը, ես գիտեմ, որ խոսել է, մեկնաբանություններ տվել է, բացի դրանից նա եղել է ինձ մոտ, ես եմ խոսել նրա հետ, եթե ծանոթ չեք իր պարզբանումներին, կխնդրեի ծանոթանալ: Ես կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի Երանոսյանը»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե չի կարծում, որ Երանոսյանն իրավունք չուներ նման կերպ խոսելու, նա ասաց. «Իհարկե, ես կարծում եմ»: Հարցին, թե իր մատնանշած կերպարի մեջ տեղավորվում է Երանոսյանը, նա ասաց, որ Երանոսյանն ունի իր անցած ուղին, առանձնահատկությունները:
«Երբ որ հասկանամ, որ Երանոսյանը ձեր ենթադրյալ կերպարն է, չկասկածեք, որ մեր համակարգում չի կարող աշխատել, բայց այդպես չէ»:Ոստիկանապետը նկատեց, որ հաճախ լրագրողներն են թեժացնում նման իրավիճակները:
«Գրելուց առաջ մի պահ մտածեք՝ արժի թեժացնել դա, թե ավելի արդյունավետ լուծում տալ: Լավ մի բան թույլ տվեց, հիմարություն թույլ տվեց, աշխարհը շուռ տվեցին, խնդիր չկա, ամեն ինչ բևեռվում է և մի շաբաթ շարունակ: Նման սայթաքումներ կարող են ունենալ բոլորը»:
Այնուհտև տեսնելով Երանոսյանին, Գասպարյանը խորհուրդ տվեց լրագրողներից հեռու մնալ․ «Ես քեզ պաշտոնապես արգելում եմ, որևէ խոսք փոխանակել լրագրողների հետ, ես քո փոխարեն ամեն ինչ ասել եմ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք, որ երեկ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը իրենից գումար մուրող կնոջն ասել էր՝ «Դու սա՞ղ ես հլը, ես էլ գիտեմ՝ սատկել ես, աղջի՛»: