▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնական առաջին կեղծիքը՝ 8-րդ գումարման ԱԺ-ում. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը.

 

 

 

http://asekose.am/filemanager/uploads/aj.jpg

«Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում 2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10․00-ից։ Այդ պահին է հայտարարվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գոյության մասին։ Տվյալ պահին խմբակցության բոլոր պատգամավորները գտնվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հետևաբար հարց է առաջանում, թե ե՞րբ է տեղի ունեցել խմբակցության նիստը, ո՞վ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ի՞նչ մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ե՞րբ է կազմակերպվել քվեարկությունը խմբակցությունում, ինչպիսի՞ն են եղել խմբակցության անվանական քվեարկության արդյունքները։ Ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել, հետևաբար, նշանակում է, որ տեղի է ունեցել կեղծիք, այսինքն` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը կատարվել է անօրինական ճանապարհով։

Հանրապետության նախագահը, մինչև համապատասխան հրամանագրի ստորագրումը, կարող է մտածել այս ամենի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more