▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ու նրա սազանդարները խաբում են, Ալիևը վեր է հանում իսկությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա սազանդարները փորձում են Հայաստանի բնակիչներին խաբել Սյունիքով միջանցքի հարցում, «կիրթ ու կառուցողական» Իլհամ Ալիևը ամեն ինչ բացահայտում է, վեր հանում իսկությունը։

Ալիևը հայտարարել է․ «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»։

Նիկոլ Փաշինյանը սկզբից հայտարարում էր, որ Սյունիքով միջանցքը իրենց համար կարմիր գիծ է, սակայն վաղուց հայտնի է, որ նա կարմիր գծեր չունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more