▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ու Ալիևը ` Շարմ էլ Շեյխում․ ջերմ զրույցին միացել է Պակիստանի վարչապետը

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Շարմ Էլ Շեյխում, նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 

Պակիստանը նախկինում պաշտոնապես չէր ճանաչել Հայաստանը՝ որպես Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությանը աջակցության նշան։ Սակայն օգոստոսի 31-ին Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները Չինաստանում ստորագրեցին կոմյունիկե՝ հաստատելով դիվանագիտական հարաբերությունների մեկնարկը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում ինչքա՜ն շատ են կուսակցությունները, սակայն որքան աղքատ է քաղաքական միտքը։ Որքան շա՜տ հռչակված առաջնորդներ կան, սակայն ազգը, երկիրն առաջնորդող չկա, գնում ենք դեպի գահավիժում, դեպի անդունդ։ Նիկոլ Փաշինյանը արտերկրից վոյաժներից հազիվ Հայաստան վերադարձած՝ նորից է ինքնաթիռ նստում։ Ինքը Հայաստանի ներսում զայրացած առյուծ է, դրսում՝ խոնարհ նորահարս։ Եթե չփոխենք օտարներին ծառայող այս աղետաբեր իշխանությանը, Հայաստանը որպես պետություն չի լինի, կամ կլինի 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով»։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more