▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արևմտյան Հայաստան». Բագրատ Էստուկյան

«Առավոտ»-ը Նիկոլ Փաշինյանի՝ պոլսահայության հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է պարզել Պոլսի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանից:

«Ընդհանրապես հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի շուրջ էին: Վարչապետն էլ նախքան հարցումները ստանալը՝ բացատրություն տվեց այդ թեմայով, բայց դարձյալ հարցումներ հնչեցին: Հանդիպմանը մոտավորապես 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ էին, 8-10 լրագրողներ, Հայ կաթողիկե համայնքի հոգևոր պետը և Հայ բողոքական համայնքի հոգևոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որևէ հոգևորական չկար, Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր: Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ․․․»,- ասել է Բագրատ Էստուկյանը:

Լրատվամիջոցը Բագրատ Էստուկյանից հետաքրքրվել է՝ պոլսահայության հետ հանդիպման ժամանակ խոսվե՞լ է Փաշինյանի խոսքով ասած՝ իրական Հայաստանից, պատմական Հայաստանից և պատմական իրողություններից: «Այո, եղել է նման խոսակցություն, և վարչապետը հստակորեն ասաց, որ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, այլ ոչ թե Արևմտյան Հայաստան: Ասաց՝ եթե մենք Արևմտյան Հայաստանից խոսենք, ուրիշներն էլ Արևմտյան Ադրբեջան պիտի կոչեն մեր երկիրը…»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more