▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները»․ Լիա Սարգսյան

Թարմացում․ Լրատվականներում տեղեկություններ են շրջանառվում, թե աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

ՆԳՆ-ից ԶԼՄ-ներին հայտնել են, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։

***

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՆԳՆ-ից, սակայն մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը զանգերին չի պատասխանում»:

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն ընդամենը հարկավոր է նրանց հրամայել չհետևել ձեր նախկին հրահանգավորումներին, չզբաղվել ըդդիմադիրներով ու փոխարենը զբաղվել հանցավորության դեմ պայքարով։
Թե չէ Ախուրյանում հակաիշխանական նամակագրություն որոնող համակարգը բնականաբար չի կարող պայքարել հանցավորության աճի դեմ։
Այնպես որ, խնդիրն անձինք չեն, խնդիրն իշխող ուժի առաջնահերթություններն են»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more