Փաշինյանը պաշտոնազուրկ Գևորգ Սարոյանի հետ պատարագի է. Ովքե՞ր են ապահովում ծափահարելու տեսարանը
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
|
«Նոր եմ եկել, հիվանդանոցից ուղիղ եկել եմ ստեղ, խաբար չեմ ոչ մի բանից: Ինձ էլ չի թույլատրվում, որ երկար կանգնեմ, վիրահատված եմ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Վեդիի համայնքի կոմունալի բաժնի աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե «Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին՝ այցելել եկեղեցիներ և քահանաներին հորդորել Վեհափառ հայրապետի անունը զեղչել. դուք կանե՞ք նման բան»: Իսկ հարցին «բա ինչո՞ւ եք եկել», նա պատասխանեց. «Ինչ անեմ, հիմա պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Վեդիի կոմունալում եմ աշխատում, պահանջվել ա՝ մենք եկել ենք: Ես սենց բաների չեմ մասնակցել, առաջին անգամ եմ մասնակցում»: *** |
|
|
Եթե ես մեղք գործած լինեի, ստեղ չէի լինի, իսկ ով մեղք գործեց՝ սուտ խոսեց, որ ես խմած եմ, որ դուռը ջարդեցինք, Աստծո պատիժը նույն րոպեին ստացավ, ի՛նձ ստենդ չդրեցին»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օգնական Վրեժ Դուրգարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 18-ին իր մասնակցությամբ Մայր Աթոռում տեղի ունեցածին: ***
|
|
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ գյուղապետերն էին Մասիսում, էսօր՝ ուսուցիչները մասովկա կդառնան: Դիտեք նաև՝ Ոստիկանական ուժերը վաղ առավոտից Մասիսի եկեղեցու տարածքում հսկողություն են իրականացնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից զրկված Գևորգ Սարոյանի հետ կմասնակցի պատարագի: «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ահազանգեր է ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում: |


