▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Վաղարշապատում ՔՊ հաղթանակը ընկալել է որպես Կաթողիկոսին գահընկեց անելու «մանդատ»

Փաշինյանը Վաղարշապատում իր կուսակցության հաղթանակը ընկալել է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու «մանդատ»

Իր շնորհավորանքում կառավարության ղեկավարը հայտարարել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»:

Հավելենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 45,1 %-ը միայն:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը, անդրադառնալով Վաղարշապատում քպ թեկնածուի հաջողությանը, անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին:
Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր և ի սկզբանե պարզ էր, որ քպ-ին քաղաքը վերցնելն անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում:
Սրանով էր պայմանավորված երկրի ողջ ռեսուրսի կենտրոնացումը Վաղարշապատի ուղղությամբ, որովհետև այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր:
Թեև Վաղարշապատում բուն քպ թեկնածուն խուսափում էր, շրջանցում Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր:
Ինքն իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը պահելու և պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more