▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վարձել է Ամերիկյան PR ընկերություն, որն աշխատել է Թուրքիայի համար՝ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ

Փաշինյանը վարձել է Ամերիկյան PR ընկերություն, որն աշխատել է Թուրքիայի համար՝ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ․ Այս մասին գրում է 301 լրատվական պորտալը՝ մանրամասնելով․ 

Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թ. ապրիլի 1-ին։

Ըստ պայմանագրի պայմանների՝ Mercury ընկերությունը ամսական կստանա 50,000 ԱՄՆ դոլար՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար։ Դրանց շրջանակում ներառված է նաև Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկեր, ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության ներկայացումն ու առաջխաղացումը։

Mercury-ն 2018-ից մինչեւ 2020 թ. հոկտեմբերն աշխատել է Թուրքիայի դեսպանատան հետ, սակայն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ-ամերիկյան համայնքի ուժեղ հակազդեցության արդյունքում լուծարել է պայմանագիրը։ Այդ ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին՝ տրամադրելով անօդաչու թռչող սարքեր, քաղաքական աջակցություն և նույնիսկ սիրիացի վարձկաններ։ Ընկերությունը շարունակել է համագործակցել նաև Թուրքիա–ԱՄՆ Բիզնես խորհրդի (TAIK) հետ մինչև 2022 թ. հունվարը։ Վերջինս գործում է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) հովանու ներքո։ Mercury-ի պայմանագրի դադարեցումից հետո DEIK-ը սկսեց աշխատել Actum ընկերության հետ, որը հիմնադրել էին Mercury-ի նախկին խորհրդատուները։

2023 թվականին 301-ը հաղորդել էր, որ «Սասնա Ծռեր»-ի հետ կապ ունեցող Ազգային ժողովրդավարական դաշինքը ներկայացվում էր The Livingston Group լոբբիստական ընկերության կողմից, որն առավել հայտնի է իր կապերով և բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ՝ ստացված Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more