Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել հայ գերիներին վերադարձնելու` Վաշինգտոնի ջանքերի վերաբերյալ
ՀՀ վարչապետը լրագրողներին ասաց, որ Երևանում այս թեման քննարկել է Էլիսոն Հուքերի հետ՝ խնդրելով նրան այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։
***
|
«Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղքեր ունի, մենք բոլորս, մարդը մեղավոր է՝ մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, իմը, իհարկե, ենթադրվում է, որ մի քիչ ավելի շատ՝ պայմանավորված իմ կարգավիճակի առանձնահատկություններով, գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ամենամեծ սրբապղծությունն այն է, որ որևէ մահկանացու ասում է՝ ես անմեղ եմ»։ «Դա նշանակում է, որ ինքն իրեն աստվածացնում է։ Հետևաբար ես մեղավոր եմ»,- հավելեց Փաշինյանը։ |
***
|
«Շատ տարբեր մեկնաբանություններ կան Մայր Աթոռը ազատագրելու գործընթացին հետ կապված: Բայց էլի Նոր կտակարանի ձևակերպումը այստեղ պատեհ է, որ «պիտի նայեք, պիտի նայեք և չտեսնեք»»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ»: Դիտեք նաև՝ «Իմ կարծիքով՝ 2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր այն ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համոզված է դրանում «Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից, և այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից․․․ Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի։ Դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- հավելեց Փաշինյանը: *** |
|
«ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անունը կարող է որոշել ՀՀ-ն։ Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և զուգահեռաբար նաև Վաշինգթոնյան հռչակագրի արդյունքում ստորագրված՝ «TRIP» նախագիծը․ ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանին»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակաբար «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործման վերաբերյալ հարցին «Այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել և մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, չի կարող վերաբերելի լինել ՀՀ-ին, եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ ՀՀ-ին»։ *** |
|
«2024-ին պակասուրդ չի եղել, և այդ պակասուրդը լրացնելու հասկացություն գոյություն չունի․․․ Իմ հանձնարարականը հետևյալն է՝ ՀՀ որևէ տնտեսվարող, հարկ վճարող չպետք է հիմք ունենա՝ ասելու, որ կառավարությունը, ՊԵԿ-ը իրենից գանձել է թեկուզ 1 լումա ավել, քան օրենքով նախատեսված կարգով Բայց նաև ՀՀ-ում չպետք է լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ կամ պրակտիկա»,-այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ մի շարք տնտեսագետների՝ հրահանգ է տրվել, և ՊԵԿ-ն անցել է հարկային տեռորի։ Վարչապետի խոսքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ասում են, որ այդ սկզբունքը խախտվել է, և նրանցից համապատասխան բողոքներով նամակներ է ստացել։ «Եթե կարձանագրվի, որ մենք հարկատուներից անարդար 1 լումա գումար ենք վերցրել, մենք կգտնենք այդ գումարները վերադարձնելու ձևերը, քանի որ դա դեմ է մեր աշխարհայացքին ու գաղափարախոսությանը»։ |


