▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»․ Արգիշտի Կիվիրյան

«Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ակտիվ նախընտրական գործընթացների մեջ է։

«Աննա Հակոբյանի՝ «կրթվելու ծրագիրը»՝ հանրապետությունով մեկ, նոր թիմ կազմելու ծրագիր է։ Ում ինքը ֆիքսել է այդ գործընթացում, այ նրանք էլ կընդգրկվեն ցուցակում։ Ակնհայտ է, որ ներկայիս պատգամավորական կազմի մի մասը այդ ցուցակում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, այսպես ասած, անցնում է Աննա Հակոբյանի ձեռքերի միջով»,- ընդգծեց Կիվիրյանը։

Անդրադառնաով հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվելու թեկնածուները, Կիվիրյանը նշեց. «Թիվ մեկ պայմանը «ուսապարկ» լինելն է, իրենք դա չեն էլ թաքցնում․․․

Հիմա բոլորը իրենց մեջ են գցում, անգամ գնում են Նիկոլ Փաշինյանի հետ «կոոպերատիվ» պատարագներին․․․ Դա թիվ մեկ փորձությունն է․ եթե «վոժդը» ինչ խելապակասություն անում է, հետևից գնում են, ուրեմն նրանք են հավատարիմը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more