▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում»

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Մեր մեղքն է, որ մինչև այժմ չենք հավաքել այդ քաղաքական դիակին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանը։

Մամիջանյանն ընդգծեց, որ Փաշինյանի գրառումը առաջին հերթին պետք է կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության։ «Պետք է կարդան ու իրենք իրենց մեջ պատասխանեն հարցին՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով․ «Հայ Առաքելական եկեղեցին մի հազար հատ Նիկոլ է տեսել ու դեռ տեսնելու է։ Հայ Առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»։

***

Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից․ Հայկ Մամիջանյան

«Իրենք միտված են անել ամեն ինչ՝ Ադրբեջանին սպիտակեցնելու համար։ Էլ ինչու՞ են տանջվում, մամուլի հաղորդագրություններ գրում։ Թող ուղղակի շեյր անեն Ադրբեջանի Պն հայտարարությունները»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հիշեցնում է, որ էսկալացիայի վտանգի մասին վերջին օրերին խոսել են նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more