▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պատմում է, թե ինչի՞ մասին են խոսել Կարեն Կարապետյանի հետ 2018թ․–ին ԱԱԾ մեկուսարանում

Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․–ին ԱԱԾ մեկուսարանում

«Կարեն Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Փորձ է արել առաջարկելու, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ դա բացառվում է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին չի խոսվել: Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։ 

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հարցազրույցի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բանավոր խոսակցություններին հղում անելը լավ ժանր չէ... Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային: Բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ՝ հրապարակային արտահայտած դիրքորոշումներին»:

***

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ իր կատարած գրառմանը, ըստ որի՝ «բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։
Նաև քո գրած (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում», Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց. «Սերժ Սարգսյանի նամակը... հանձնարարել եմ, գաղտնազերծման գործընթաց է տեղի ունենում: Կհրապարակեմ, կտեսնեք»: Հարցին՝ ի՞նչ նամակ էր, ասաց՝ այլ երկրի ղեկավարին ուղղված:

***

Անդրադառնալով 2021-ին Սերժ Սարգսյանի հրապարակած՝ «Փաշինյանի՝ իրեն գժի տեղ դնելու» ձայնագրության մասին հարցին, ՀՀ վարչապետն ասաց. «Ես էնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, դա եղել է ազատ ժանրի խոսակցություն. առտնին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ ու ստեղծագործական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more