▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերել, այլ՝ անդորր՝ փոթորկից առաջ. Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել աուդիոուղերձով՝ անդրադառնալով վաշինգթոնյան համաձայնագրին. «Լուռ հետևում եմ քաղաքական իրադարձություններին ու որոշեցի երկու բառով անդրադառնալ հայ-ադրբեջանա-ամերիկյան նոր ձևաչափին: Հավատո՞ւմ է արդյոք Վարդան Ղուկասյանը հայ-ադրբեջանական խաղաղությանը, ո՛չ: Քանի ԱՄՆ նախագահը ողջ և առողջ է, կլինի խաղաղություն, իսկ թե ինչ կլինի նրա պաշտոնավարման ավարտից հետո, կերևա՝ ինչ օյին կբերեն մեր գլխին թուրքերը»,- ասել է Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերել, այլ՝ անդորր՝ փոթորկից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more