▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները: Այդ մասին Սաակաշվիին ասել է  հարցազրույցի ժամանակ, գրում է regnum.ru-ն:

 

 

 

 

 

 

«Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները և փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին:

 

 

 

 

 

 

 

 

 

Անցյալի իր գլխավոր սխալներից մեկը Վրաստանի նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more