Փաշինյանը կրկին առիթը բաց չթողեց ասելու, որ «ՀՀ վերահսկողության տակ էլ կան ադրբեջանական տարածքներ», և այդ հարցը պետք է լուծեն սահմանազատման արդյունքում
«Մենք տարածքները, սահմանները գծանշող բոլոր քարտեզներն ունենք․ և՛ Ադրբեջանն ունի, և՛ մենք ունենք, և, իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է հենց այս քարտեզներով։ Հետագա սահմանազատումն էլ պետք է իրականացվի այդ քարտեզներով, և այդ համատեքստում խնդիրը պետք է լուծվի»,–կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նա։
Խոստացավ` եթե հանկարծ մտադրություն, ցանկություն լինի՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ քակառուսի կմ-ը փոխել մեկ այլ քառակուսի կմ-ի հետ, այդ հարցով պետք է դիմեն ժողովրդին, թե որքանով է ժողովուրդը համաձայն նման լուծումների հետ։
Դիտեք նաև՝
«Պարզեցումների ենք գնալու բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը․ «Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում։ Վաշինգթոնի հռչակագրում հստակ արձանագրված են այդ 5 սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»,- ասաց նա։ |
***
Եթե ՍԴ–ն որոշի, որ նախաստորագրված և արդյունքում ստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ ՀՀ Սահմանադրության հետ, ապա հենց ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. Փաշինյան
Նա այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։
Եվ չի կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի Սահմանադրության փոփոխություններին այն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա որևէ ազդեցություն կունենա խաղաղության գործընթացի վրա։
Դիտեք նաև՝
«Եթե լսենք մեր ընդդիմախոսներին, այս ընթացքում 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել և դեռ պատրաստվում ենք նորերը ստորագրել»,- լրագրողներին հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «2022 թվականին ընդդիմությունն ահազանգում էր, թե իշխանությունը պատրաստվում է կապիտուլյացիա ստորագրել։ Դրանից առաջ նրանք նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էին որակել կապիտուլյացիա, թեպետ ասել էին, որ իշխանափոխությունից հետո իրենց ստորագրությունն այդ փաստաթղթի տակից չեն հանելու։ Իսկ այս դեպքում, երբ խաղաղություն է հաստատվել, ասում են, որ պատրաստվում են չստորագրել խաղաղության համաձայնագիրը»,- ասաց Փաշինյանը։ *** |
«Եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ ստորագրված, հիմա՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրությանը, դա կանդրադառնա՞ խաղաղության պայմանագրի վրա, նշեց. «Չեմ կարծում, որ ժողովուրդը դեմ կքվեարկի, այն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա կարող է ազդեցություն ունենալ խաղաղության գործընթացի վրա»։ Հարցին՝ հնարավո՞ր է արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանն ասաց. «Կան կոչեր, կարծիքներ, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»: |