▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը կանգ չի առնելու,Հայաստանի բանտերում այլևս տեղ չլինի, տեղ կազատեն Բաքվի ու Անկարայի բանտերում»

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայհոյում ն.փ-ին։
Առնվազն 70%-ը երազում է նրան հեռացնելու մասին։
Յուրաքանչյուր երրորդ քաղաքացին հեռացման սեփական ծրագիրն ունի կազմած։
Նրանց ուղիղ 60% նախատեսել է փաշինյանի և նրա զուգընկերուհու պատժելու իր երազանքը, մեծամասամբ առանձնակի դաժանությամբ մահ։
Հետևաբար Բագրատ սրբազանի և նրա աջակիցների օրինակով պետք է կալանավորվի Հայաստանի բնակչության կեսից ավելին, քանի որ նրանք բոլորն էլ երազում են Հայաստանը ազատագրել և դաժան ձևով պատժել կառավարչին։
Երեկվա «պլանային ահաբեկիչներ» օպերացիան Հայ ժողովրդին ահաբեկելու նպատակ էր հետապնդում։ Այն բոլորին էր ուղղված, «կամ նիկոլը կմնա վարչապետ, կամ բոլորդ կհայտնվեք բանտում» ուղերձն էր իր մեջ պարունակում։
Գուցե շատերը մտածեն, որ բանտերը այդքան տեղ չկա և իրենց կշրջանցեն, ոչ, փաշինյանը կանգ չի առնելու, երբ Հայաստանի բանտերը այլևս տեղ չլինի, տեղ կազատեն Բաքվի բանտերում, Անկարայում։
Հետևաբար սրանց պետք է օր առաջ հեռացնել, այս պահին միակ իրատեսական ծրագիրը իմպիչմենտն է, պետք է այդ գործընթացին աջակցել, իսկ եթե ավելի իրատեսականը կա, ապա` առաջարկեք։
Հ.Գ․ Բոլոր դեպքերում, վերջին չորս տարում փորձարկվել են բոլոր գործիքները, մնացել է միայն իմպիչմենտը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more