Թարմացված. ՀՀ կառավարությունն արձագանքել է իսպանական Periodista Digital-ի հոդվածին, որի համաձայն Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շուրջ․ «Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»։
***
Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին, պնդում է «Periodista Digita» (Իսպանիա) թերթը։
Թերթը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի հուշագիրը, որը տարածված է հայկական սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։
Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրատարակության համաձայն՝ հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։
«Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում ՀՀ տարածքում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե կանոնավոր ամերիկյան զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտավորապես 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել»։
Սրանից կտուժի նաև Հայաստանի վաղեմի գործընկեր Ֆրանսիան։ «Երկիրը գործնականում կօկուպացվի ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից, ուստի այն չի կարող դառնալ ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ֆրանսիայի գործընկեր։ Փաստորեն, ԱՄՆ–ն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որում Հայաստանը զրկվում է իր ձայնն ունենալու իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։
Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից և համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի համար լայնածավալ նախագծի իրականացմանը՝ առանց որևէ փոխհատուցման», - նշում է հրատարակությունը։
Բացի այդ, սա կնշանակի, որ Իրանի և այս իսլամական հանրապետության գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Սա սպառնում է տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրել, նշում է Periodista Digita-ն։
Դիտեք նաև՝