▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը դիմադրում է Կրեմլին՝ դրսեւորումներից մեկը ԱԱԾ և ոստիկանության պետերի հեռացումն է.Սեֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ հայաստանյան կնճռոտ հարցերի առկայության պատճառը նոր իշխանության կողմից նախորդ ռեժիմի հասցեին քաղաքական գնահատական չհնչեցնելն է: «Երբ Նիկոլ Փաշինյանը նստեց պետության ղեկին, Կրեմլը սկսեց գործընթաց, որի նպատակն է՝ օր առաջ ձախողեցնել նրա կառավարությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա բնորոշմամբ՝ Կրեմլի նշյալ գործելաոճը հիմա էլ է շարունակվում. «Նենգադուլների պատճառով մեր երկիրը վնասներ է կրում, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական: Խոսքն այդ թվում գազի գնի բարձրացման մասին է:

Իմ տեղեկություններով՝ առաջիկայում եւս գազի գինը բարձրանալու է: Եթե այս մեկ եւ կես տարում ճիշտ վարվեինք, գազի գինն ավելի էժան պետք է լիներ: Հոսանքի գինն էլ է ուռճացված: Տեսանք, թե ինչպես Լարսի անցակետը «փակվեց»: Այս ամենի նպատակը մեր իշխանությանը ճնշելն է: Մինչ օրս իշխանությունը մի «Սանիթեքի» հախից անգամ չի կարողանում գալ: Իշխանության վարկանիշի անկմաննն օր առաջ սպասում են Կրեմլում: Այդ վարկանիշի իջեցումից հետո նրանք նպատակ ունեն Փաշինյանի իշխանությանը հեռացնելու»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի. «Փաշինյանի դիմադրության փորձերի ականատեսն ենք այս ընթացքում: Դրսեւորումներից մեկը ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հեռացումն էր:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Սասնա Ծռերի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more