Ակնհայտ է, որ այս ողջ գործողությունը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների բավարարման, այլև Միացյալ Նահանգներին տարածաշրջանային խնդիրների մեջ ներքաշելու անուղղակի նպատակ ունի՝ հրաժարվելով այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունից և պայքարելով այդ ազդեցության դեմ։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Եվ՛ [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանը, և՛ [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևը, ամենքն իրենց ձևով, հետաքրքրված չեն ռուսական միջնորդությամբ, առհասարակ հետաքրքրված չեն Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմամբ։ Բնականաբար, այս իրավիճակում նրանք երջանկություն են փնտրում արտերկրում։ Բայց եթե Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին, ինչը, ընդհանուր առմամբ, նրա համար առաջին անգամը չէ՝ հաշվի առնելով նրա փորձը Լեռնային Ղարաբաղում»,– նշել է նա։
Դիտեք նաև՝