▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ցանկանում է զսպել սփյուռքահայերի քաղաքական գործունեությունը ՀՀ–ում

Փաշինյանը ցանկանում է զսպել սփյուռքահայերի քաղաքական գործունեությունը ՀՀ–ում

«Մեր երկրում կան երևույթներ, որոնք մենք անընդհատ հանդուրժում ենք, և որոնք չես տեսնի աշխարհի ոչ մի այլ երկրում։ Օրինակ` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում (նրանք հիմանակում սփյուռքահայեր են–խմբ.)։ Ընդ որում՝ արտահայտելով ամենաարմատական հայացքները, ՀՀ քաղաքացիներին ինչ–որ կոչերով հանդես գան, սահմանադրական կարգը տապալելու կոչեր հնչեցնել։ Սա աներևակայելի ու անթույլատրելի բան է։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, անհրաժեշտության դեպքում պետք է օրենսդրական փոփոխություններ անենք ՝ նման դեպքերին արձագանքելու համար»,– ասել է նա ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ներկայացնելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more