|
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը երեկ դարձյալ հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ Փաշինյան ընտրողներ, խելքներիդ մի քիչ զոռ տվեք և պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» ո՞րն է, նա ինչո՞ւ է նույնիսկ խորհրդային Ադրբեջանում գոյություն չունեցած վարչատարածքային միավոր ձևավորում՝ Զանգելանի, Կուբաթլուի հատվածներում։ Բացառո՞ւմ եք, որ նա ձեր սիրելի վարչապետի ապաշնորհ գործողություններից հենց «Արևմտյան Զանգեզուրն» է ակնկալում, թե՞ ձեր «դուխովը», «հզորը» չի տա…»։ *** |
|
Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցների առջև ելույթի ժամանակ, որը նախագահում էր Ադրբեջանը: Նա նշել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սկսել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ: Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ, իսկ Ադրբեջանը ստեղծել է պայմաններ դեպի Հայաստան տարանցիկ փոխադրման համար: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը։ |
«Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է»․ Րաֆֆի Ասլանյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


