Ավստրալացի Պիտեր Անդերսոնը չկարողացավ իր հերթական հերթապահությունն իրականացնել Պերտ քաղաքում, բայց տուն էլ չվերադարձավ ու մնաց հյուրանոցում իր ընկերների հետ, իսկ որպեսզի ժամանակն արագ անցնի, ընկերները որոշեցին մի քիչ խմել։
Գինարբուքը երկարեց, ու տղամարդիկ որոշեցին համացանցի միջոցով մարմնավաճառներ պատվիրել, և որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ նկատեցին, որ ժամանած «թռչնակներից» մեկը Պիտերի կինն է, ով, համոզված լինելով, որ ամուսինն աշխատանքի է, որոշել էր մի քիչ գումար վաստակել այս կերպ։
Սկզբում երկուսն էլ շոկի մեջ էին, հետո սկսեցին բուռն կերպով հարաբերություններ պարզել, բայց սա դեռ այս պատմության վերջը չէ։ Ինչպես հաղորդում է Business FM-ը՝ սկզբի համար ամուսնական զույգը գիշերեց հյուրանոցում, իսկ առավոտյան նրանք արդեն հաստատ որոշել էին չամուսնալուծվել այս պատմության պատճառով։
Իսկ որ ամենազավեշտալին է առանց այն էլ խիստ զավեշտալի այս պատմության մեջ՝ Պիտեր Անդերսոնը որոշեց դատական հայց ներկայացնել էսկորտ ծառայությանն ու պահանջել, որ իրեն վերադարձնեն իր «ծախսերը», քանի որ պատվերը չէր համապատասխանել ակնկալիքներին. նա պատվիրել էր 28-ամյա մարմնավաճառի՝ մի շարք կոնկրետ չափանիշներով, իսկ նրան մատուցել էին ավելի տարիքով դուրս ընկած մեկին՝ սեփական կնոջը։
Աղբյուրը` Blognews.am