Պարզ թալան ա․ Մի գործարքը չորս մասի են բաժանել, չորս անգամ ավելի շատ միջնորդավճար են գանձում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Սպառողական վարկերը կազմում են մեր բանկային համակարգի 33 տոկոսը, հիփոթեքը՝ 34 տոկոս, արդյունաբերության, գյուղատմտեսության ֆինանսավորումը 10 տոկոսը չի անցնում: Բանկային համակարգը չի ֆինանսավորում մեր տնտեսությունը, որովհետև ֆինանսավորում է սպառողական վարկեր»,- ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Քաղաքացիներն աշխատում են, հարկ են վճարում, իրենց գումարի գյորա ապրում են: Նրանք, ովքեր աչքածակություն են անում, գնում, այֆոն են առնում, չեն կարողանում վճարել, ու էդ հարկերը վերցնում են, ուղղում այդ մարդկանց վրա, որպեսզի ընտրություններին գնան, քվեարկեն իշխող քաղաքական ուժին, որովհետև այֆոնի չվճարած վարկը իրենք են փակում»,- նշեց նա՝ հավելելով. «Բանկերը, տնտեսությունը ֆինանսավորելու փոխարեն, դարձել են էապես շատ մեծ լոմբարդներ»: |