▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտավո՛ր եք լսել.Անահիտ Բախշյանը դիմում է Սեյրան Օհանյանի տիկնոջը

Պարտավո՛ր եք լսել. Անահիտ Բախշյանը ահազանգում է Ֆեյսբուքում.

«Քիչ առաջ եկա Էրեբունի հիվանդանոցից, որտեղ բժիշկները գիշեր-ցերեկ մաքառում են մեր վիրավոր զինվորների կյանքի համար ու նրանց կողքին՝ զինվորների ծնողներն են: Այդպես էլ ՊՆ-ից ոչ մեկը չի մոտեցել այս ծնողներին, չի խոսել նրանց հետ, իսկ նրանք դրա կարիքը շատ ունեն: Շեշտում եմ՝ ծնողներին: Վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել է ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է,- մղկտալով շարունակում է,- գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել,ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից: Բանակ տանելիս նշանակված ժամից ուշանալու դեպքում անմիջապես գալիս, հասնում էին տուն,իսկ հիմա ոչ մեկը չի գալիս ու ասում, որ տեր կկանգնենք քո տղային, ամեն ինչ կարվի հնարավորինս առողջությունը վերականգնելու համար:

Խնդրում եմ, խնդրում եմ օգնեք տղայիս առողջությունը գոնե 50 տոկոսով վերականգնել»: Ոչ միայն Անահիտը, այլև շատ ծնողներ մնացել են միայնակ իրենց հասած ցավի ու ապագայի տարբեր խնդիրների դեմ: Նրանք կարիք ունեն հուսադրող ու սատարող խոսքերի, որը պետք է հնչի ՊՆ-ի պաշտոնյաների շուրթերից: Գիտեմ, հիմա կասեք ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում , որ մեջ ես ընկել:

Իրավացի եք, մեջ եմ ընկել, որովհետև այդ մարդիկ ինձ չեն ուզում լսել, այլ՝ ձեզ: Վերջապես ես կատարում եմ Անահիտ Մկրտչյանի խնդրանքը, Թալիշում կռված մեր քաջ զինվոր Ռուբենի մոր խնդրանքը: Տիկին Ռուզաննա Օհանյան, խնդրում եմ այցելեք Էրեբունի հիվանդանոց, վիրավոր զինվորների ծնողներն ուզում են խոսել Ձեզ հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more